Գերմանիայում ամենախոշոր գործատուն BMW ընկերությունն է
Աշխարհ
Սոցիոլոգները 6300 գերմանացի երիտասարդ մասնագետների շրջանում կարիերիայի նախապատվության հարցում են իրականացրել։ Ամենահայտնի գործատուների վարկանշային աղյուսակը գլխավորում են ավտոմոբիլային ընկերությունները։ Վարկանշային աղյուսակի առաջատարը BMW ընկերությունն է, որում աշխատել երազում է համալսարանավարտների 11.5%-ը։ Իսկ 9.9%-ը ցանկանում է աշխատել Audi ընկերությունում։
Գերմանացիների 9.2%-ը չէր հրաժարվի Google ընկերությունում աշխատելուց, և որպեսզի հնարավոր լինի աշխատել աշխարհի ամենամեծ որոնողական ընկերությունում, անհրաժեշտ է համապատասխանել մի շարք պահանջների։ Այնտեղ հարցազրույցների ժամանակ շատ հաճախ տրվում են անսպասելի հարցեր, օրինակ՝ «ինչո՞ւ են ջրատարները կլոր»։
Ինժեներներն ու տնտեսագետները, ովքեր հարցվածների 7.6%-ն են կազմում, ձգտում են աշխատել Siemens–ում։ Հինգերորդ տեղը զբաղեցնում է ընկերությունը, որտեղ հարցվածների 7.4%-ն է ցանկանում աշխատել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ