Ալիևը և Փաշինյանը պայմանավորվել են հանդիպել
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ղեկավարները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ լարվածությունը հաղթահարելու ուղիները», - ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ նրանք պայմանավորվել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից