Ուիթնի Հյուսթոնի դուստրը վթարի է ենթարկվել
Աշխարհ
Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Քրիստինա Բրաունը և իր զուգընկերը ավտովթարի են ենթարկվել, հայտնում է news.guru.ua-ն։ Ըստ նախաքննության տվյալների՝ մինչ վթարի ենթարկվելը զույգը վիճաբանություն է ունեցել։ Հանգամանքները պարզվում են։
Առայժմ միայն հայտնի է, որ վթարի վայրում այլ մեքենաներ չեն եղել։
Չնայած մարմնական վնասվածքներին, զույգը կարողացել է տուն հասնել և շարունակել վեճն այնտեղ, իսկ երբ ոստիկանությունը ժամանել է, նրանք չեն բացել դուռը։ Ոստիկանները տեսել են ջարդված մեքենան տան առջև և ըստ դրա գործ են հարուցել։
Նշենք, որ Դեռևս Քրիստինան Բրաունը և Նիկ Գորդոնը չեն կապվել ոստիկանության հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ