Սիրիայի Հայ բողոքական եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել Բաշար Ալ–Ասադի դերը հայ–սիրիական բարեկամության գործում
Մերձավոր Արևելք
Սիրիական Alwatan լրատվականը հարցազրույց է հրապարակել Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված Սիրիայի Հայ բողոքական եկեղեցու առաջնորդ պատվելի Հարություն Սելիմեանի հետ:
Ալ- Ուատանի հետ հարցազրույցի ժամանակ, պատվելի Սելիմյանն ասել է, որ Հայաստանի հանրապետության նախագահի պարգևը հայ ժողովրդի երախտիքն է սիրիացի ժողովրդին հայ-սիրիական բարեկամության, հարգանքի, սիրո, վստահության ճանապարհին: Նա շեշտեց նաև նախագահ Բաշար Ալ-Ասադի դերը այդ բարեկամության ամրապնդման գործում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)