ՀՀ փոխվարչապետը և ԵՏՀ նախարարը քննարկել են ԵԱՏՄ-ում համագործակցության հիմնական ուղղությունները
ՏնտեսությունՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:
Ըստ աղբյուրի՝ Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ: