Էրդողանը` «2011–ի ամենահայտնի և ամենաբացասական մարդ»
Թուրքիա
"Time" ամսագրի կատարած հարցման արդյունքում՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ճանաչվել է «Տարվա մարդ»։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել են 122 հազար 931 մարդ, որն առաջին ցուցանիշն է:
Վարչապետին հաջորդել է «Բարսա»-յի՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ով հավաքել էր 74 հազար ձայն, երրորդն էլ՝ «Գրավիր Ուոլ Սթրիթ» նախաձեռնությունն էր:
Սակայն ամենահայտնի կերպարին ընտրելուն զուգահեռ՝ տեղի է ունեցել նաև 2011 թ.–ի՝ «Ամենա ոչ ժողովրդական կերպար»-ի քվեարկությունը, որտեղ առաջատարը նորից Էրդողանն է։
Վարչապետին 190 հազար մասնակից ընդունել են որպես բացասական կերպար։ Սակայն նրա՝ "Time"-ի քվեարկությանը մասնակցելու մասին շատ անգամ է նշվել թուրքական մամուլում, ինչի հետևանքով էլ նա դարձել է առաջատար։
Հիշեցնենք, որ անցյալ տարի, "Times" ամսագրի անցկացրած հարցումների համաձայն, «Տարվա մարդ» էր ճանաչվել "Facebook"–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)