Թուրքական լիրան անկման հերթական ռեկորդ է սահմանել
ԹուրքիաԹուրքական լիրան երեքշաբթի հերթական անգամ սահմանել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչեւ 13,5 լիրա մեկ միավոր ամերիկյան արժույթի դիմաց: Այս մասին են վկայում բորսայական սակարկությունների առցանց տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ընդ որում, տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է 70 տոկոսով, ինչը դարձել է վերջին տարիներին ազգային արժույթի արժեքի ամենախոշոր անկումներից մեկը: Հունվարին դոլարի դիմաց տալիս էին մոտ 7,3 լիրա։
Երեքշաբթի օրվա սակարկությունները լիրան սկսել է դոլարի դիմաց 11.38 լիրայից, որն օրվա ընթացքում սկսել է կտրուկ աճել։ Այս պահին փոխարժեքը տատանվում է 13 լիրա մեկ դոլարի դիմաց շրջանակներում, սակայն դեռեւս չի նվազում: Երեքշաբթի արժեքի կորուստը կազմում է 15%: Լիրան ընկնում է նաև մյուս արժույթների նկատմամբ։