Քլինթոնը ձանձրույթից խզբզում էր
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ Նյու Յորքում, ինչը, ինչպես նկատում է բրիտանական "Daily Mail"-ը, անչափ ձանձրալի է եղել նրա համար:
Լուսանկարիչներին հաջողվել է մի քանի կադր անմահացնել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է պետքարտուղարը կապույտ գրիչով անհասկանալի բաներ խզբզում իր ելույթի թղթի վրա:
Նաև Քլինթոնը դեմքի շատ զվարճալի արտահայտություն է ընդունել՝ համաշխարհային անվտանգության և Սիրիայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի մասին խոսելիս։
Կարելի է նշել, որ Քլինթոնը միակ պաշտոնյան չէ, ով նման վերաբերմունք է ցուցաբերել այդպիսի բարձր մակարդակի հանդիպումների Ժամանակ։ Որպես օրինակ հիշենք ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին, ով 1981 թվականին Մեծ քսանյակի հանդիպաման ժամանակ տարբեր ծաղրանկարներ է նկարել թղթի վրա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը հանդիպումից հետո նկատել է թերթիկը և շուրջ 30 տարի պահել է իր մոտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)