«Իրենք ուզու՞մ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակեն». Փաշինյանը` Թուրքայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին
Արտաքին Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների ու ՀԿ–ների հետ առցանց հարց ու պատասխանի ընթացքում խոսել է Թուրքայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը։
«Իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ։ Իրենք ուզու՞մ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակեն և ավարտին հասցնե՞ն , թե՞ չէ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս հարցերին Թուրքիան ու Ադրբեջանը պետք է պատասխանեն ոչ թե խոսքերով, այլ գործով։
Ըստ ՀՀ վարչապետի, եթե այդ հարցերի պատասխանն «այո» է, Հայաստանին մնում է միայն դիմադրության տարբերակը, հակառակ դեպքում` Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք չենք կարող ուղղակի պայքարից հրաժարվել, բայց մենք դեստրուկտիվ ագրեսիվ, ֆանատիկ չենք ու չենք լինի»,– նշեց վարչապետը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից