Վիտոլդ Լութոսլավսկու անվան թավջութակի միջազգային մրցույթ
Գիտություն և Մշակույթ
Լեհաստանի Հանրապետության խորհրդարանը գալիք 2013 թվականը հայտարարել է հռչակավոր լեհ կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Վիտոլդ Լութոսլավսկու տարի, կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ: Այդ կապակցությամբ՝ 2013թ փետրվարի 21-28-ը Վարշավայում կայանալու է Վիտոլդ Լութոսլավսկու անվան թավջութակի միջազգային մրցույթ: Մասնակցության դիմում-հայտերն ընդունվում են մինչև 2012թ. նոյեմբերի 15-ը: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կոմպոզիտոր Վիտոլդ Լութոսլավսկու անվան ընկերակցության և Լեհ կոմպոզիտորների միության կողմից կազմակերպվում է կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն 2013թ. մարտ ամսին: Մասնակցության համար դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013 թ. հունվարի 25-ն է: Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի