Թուրքիան բողոքում է հայկական մամուլի «սև քարոզչությունից»
Թուրքիա
«Հայկական և ռուսական մամուլը շարունակում են սևացնել մեր կազմակերպությունը»,– այս հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (թուրքերեն' ASIM DER) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը: Իգդիրում գործող կազմակերպությունը բողոքում է հայկական լրատվամիջոցների «սև քարոզչությունից»։ «Մենք բացարձակ անկախ ենք»,– նշել է ադրբեջանական աղբյուրներից սնվող կազմակերպության ղեկավարը։
«Հայկական և ռուսական մամուլը միջազգային ասպարեզում քարոզչություն են իրականացնում մեր դեմ: Մենք անկախ ենք»,- հայտարարել է «ASIM DER»-ի ղեկավարն' անդրադառնալով ադրբեջանական փողերով աշխատելու և Բաքվի դուդուկի տակ պարելու մեղադրանքներին՝ նշելով, որ այդ տեղեկությունները կեղծ են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)