Վ. Բաղդասարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հասարակություն
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրելու մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից արձակված գնդակից ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը