Տարեց կինը մնացել է անօթևան
Հասարակություն
Այս տարեց կինն արդեն 11 ամիս է ինչ իր օրերն անցկացնում է՝ բարեկամի կամ ծանոթի տանն ապրելով: Ամիսներ առաջ, երբ Սևանի հոգեբուժարանից անհայտ հիմունքներով Աստղիկ Հարությունյանին դուրս են գրել, նա, փաստացի, մնացել է անօթևան: Եղբայրն ու նրա կինը խնամակալության տակ չեն առնում ծեր կնոջը՝ թողնելով նրան բարեխիղճ բարեկամ-ծանոթների հոգածությանը:
Աստղիկ Հարությունյանն այսօր եկել էր Պաշտպանի գրասենյակ և բառացիորեն խնդրում էր իրեն տեղավորել ծերանոց, որտեղ նա կապրի առանց որևէ մեկին հոգս պատճառելու:
ՄԻՊ իրավապաշտպանը տարեց տիկնոջն ուղղորդեց դիմել Սոցիալական ապահովության նախարարություն, որտեղ նրան կապահովեն համապատասխան կացարանով:
Պաշտպանի աշխատակազմը հույս է հայտնում, որ խոցելի խմբերի ներկայացուցիչները մշտապես կլինեն պետության հոգածության ներքո:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը