Bank of America-ն քննադատել է Газпром-ին
Աշխարհ
Bank of America Marrill Lynch Global Research-ը վերանայել է Ռուսական ընկերությունների բաժնետոմսերի վիճակը, որպեսզի պարզի, թե որ ընկերություններն են հարմար ներդրումներ իրականացնելու համար:
Վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ ներդրումներ կատարելու համար ամենահարմարը ОАО «Роснефть», ОАО «Трубная металлургическая компания» և «Polyus Gold» ընկերություններն են:
«Polyus Gold-ի բաժնետոմսերն ամենահարմարն են այսօրվա պայմաններում ներդրումներ կատարելու համար»,- մեջբերում է «Интерфакс»-ը:
Իսկ ահա «Газпром»-ը հայտնվել է ներդրումների համար ամենաքիչ նպատակահարմար ընկերությունների ցանկում: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին լոնդոնյան ֆոնդային բորսայում «Газпром»-ի բաժնետոմսերը շրջանառվում էին 9.87 ԱՄՆ դոլարով:
Bank of America-ն ամերիկյան ֆինանսական խումբ է, որը ֆինանսական ամենատարբեր ծառայություններ է առաջարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ըստ Forbes-ի՝ Bank of America-ն ակտիվների մեծությամբ երրորդն է ամբողջ աշխարհում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ