Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են․ Բաբկեն Թունյան
ՏնտեսությունԱզգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:
Մտքեր ենք փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության եւ արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ արգելքի Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են»: