Կորոնավիրուսի դեմ հակամարմիններից դեղամիջոց կստեղծվի
Գիտություն և ՄշակույթԿորոնավիրուսի դեմ հակամարմիններից դեղամիջոց կստեղծվի։ Այն զանգվածաբար կսկսի օգտագործվել 2022 թվականի վերջից ոչ շուտ, ասել է ՌԴ Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Այո, ցավոք, այս դեղամիջոցը, ամենայն հավանականությամբ կյանքի կկոչվի լավագույն դեպքում գալիք տարվա վերջին», - ասել է Գինցբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները նախատեսվում է սկսել հունվարին և ավարտվել 3-4 ամսվա ընթացքում։