Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է նոր էլեկտրակայանի բացմանը (լուսանկարներ)
ՏնտեսությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:
Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ: