Հերթական վանդալիստական արարքը մայրաքաղաքում. կոտրել են Մհեր Մկրտչյանի տակառիկը
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի հայտնի կերպարը մարմնավորող արձանի տակառիկը կոտրվել է անհայտ վանդալների կողմից։
Քիչ առաջ նույն սոցցանցում տարածված լուսանկարները, ցավոք սրտի, ապացուցեցին վերոհիշյալ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Lurer.com–ի լրագրողի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են մի քանի երիտասարդներ անվայելուչ կերպով վերաբերվում նույն տեղում տեղադրված Չարենցի արձանի նկատմամբ՝ նրա հետ լուսանկարվելիս։ Լուսանկարը՝ Civilnet–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը