Երևանի կենտրոնում Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ կփակցվի
Գիտություն և ՄշակույթԵրևանի ավագանին որոշեց մայրաքաղաքի կենտրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ փակցնել, նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
«Հուշատախտակը կփակցվի Վազգեն Սարգսյան 7 հասցեում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային մասում»,– նշեց Վարդանյանը։
Միջնորդությունը ներկայացրել է «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարո Շահբազյանը:
Որոշումն ընդունվեց 40 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։