«Վերադարձեք». Դիարբեքիրի քաղաքապետը հայերին
Թուրքիա
Դիարբեքիրի քաղաքապետը կոչ է արել աքսորված հայերի «վերադառնալ իրենց քաղաք»՝ 1915թ. իրադարձություններից հետո և դատապարտել է այդ կոտորածները, բնութագրելով որպես «դաժանություն», գրում է Hurriyet-ը:
Նա հրավիրել է բոլոր հայերին և այլ ոչ մահմեդականներին, որոնց նախնիները ծնվել են հարավարևելյան շրջանում մինչև այն ժամանակ, երբ 1915թ. իրադարձությունների հորձանոտում նրանց ստիպել էին լքել այդ հողերը:
«Հայ, ասորի և խալդեցի, ում պապերի ապուպաերը ծնվել են Դիարբեքիրում, նույն իրավունքն ունեն Դիարբեքիրում ապրելու, ինչ ես' որպես քուրդ ազգության պատկանող, ով ծնվել է Դիարվեքիրում: Ես ցանկանում եմ բոլոր էթնիկ խմբերին, որոնց նախնիները ապրել են Դիարբեքիրում, հրավիրել ետ դեպի Դիարբեքիր: Վերադարձեք ձեր քաղաք», հայտնել է Օսման Բայդեմիրը հայ և թուրք լրագրողներին «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Մեդիան և հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին» Հայաստան-Թուրքիա կլոր սեղանի շրջանակներում, որը կազմակերպվել էր Դիարբեքիրում Երևանի Մամլո ակումբի կողմից:
Նրա խոսքով քրդերը, հայերը, խալդեցիները, եզդիները և բոլոր էթնիկ խմբերը, որ ապրել են Դիարբեքիրում, մասնակցել են Դիարբեքիր քաղաքի պատերի կառուցմանը: «Այդ իսկ պատճառով,- ինչպես նշել է Բայդեմիրը, -նրանք բոլորն էլ իրավունք ունեն այս քաղաքի հանդեպ»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)