ՌԴ Գամալեայի կենտրոնը չի նախատեսում նոր պատվաստանյութ ստեղծել «օմիկրոն» շտամի դեմ
Գիտություն և Մշակույթ
ՌԴ Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնը չի սկսել նոր պատվաստանյութ մշակել omikron-ի դեմ․ Sputnik-ը կհարմարեցվի նոր շտամի համար։ Նույն մանիպուլյացիաներն արվել են կորոնավիրուսի բոլոր նախորդ տարբերակների համար, բոլորը պահվում են կենտրոնի սառնարաններում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է հաստատության տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Մենք չենք խոսում այն մասին, որ մենք սկսում ենք նոր պատվաստանյութ մշակել, երբ նոր շտամ է հայտնվում, մենք միշտ սինթեզում ենք հաջորդականությունը, մտցնում ադենովիրուսային վեկտորի մեջ և պահում սառնարանում։ Սա միայն սինթեզ է»,- ասել է Գինցբուրգը։
«Շտամը դեռ չենք ստացել, պատվաստանյութ ստեղծելու համար շտամ պետք չէ»,- ասել է նա։
Ավելի վաղ Գինցբուրգը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր՝ omicron շտամի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 10 օրից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru