«Ժողովուրդ». Մեր ազգային արժանապատվության ոտնահարման միակ մեղավորը Երևանի քաղաքապետն է
Հայկական Մամուլ
Երեկ՝ երեկոյան, անհայտ անձինք կոտրել են Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված սիրված դերասան Մհեր Մկրտչյանի արձանը:
Սր սրա մեղավորը ոչ միայն Հայաստանում ապրող թուրքանման հայերն են, որոնք մեր ազգային հպարտություն համարվող դերասանի արձանը անարգել են, այլև Երևանի քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Տարոն Մարգարյանի: Բավական չէ, որ արձանները պատրաստվել են փխրուն կավից, նաև դրանց հսկողության համար նախատեսված տեսախցիկները չեն տեղադրվել: Արդյունքում օրեր առաջ կոտրվեց մեծ պոետ Եղիշե Չարենցի արձանի մատը, երեկ էլ՝ սիրելի Ֆրունզիկի տակառիկը:
Ըստ թերթի վստահաբար կարելի է նշել, որ սա սադրանք է, որպեսզի ազգովի խայտառակ լինենք: Ու մեր ազգային արժանապատվության ոտնահարման միակ մեղավորը Երևանի քաղաքապետն է: Մարդ, որն իր պաշտոնի լրջությունը շուրջ մեկ տարի այդպես էլ չհասկացավ: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը պարբերաբար ստիպված է նրան նկատողություն անել, թե «Տարոն ջան, գեղեցիկ չէ»»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին