«Հրապարակ». Ի՞նչու է Սերժ Սարգսյանը մեկնում Ֆրանսիա
Հայկական Մամուլ
Նոյեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդի հրավերով կմեկնի Ֆրանսիա: «Հրապարակ»-ը գրում է, որ նախագահական նախորդ ընտրություններից առաջ նա մեծ տուրնեի էր ԱՄՆ, որտեղ հանդիպեց Քոնդոլիզա Ռայսի, Դիկ Չեյնիի, Գեյթսի հետ, հետո մեկնեց Բրյուսել, ապա՝ Ֆրանսիա:
Կլինի՞ նման տուրնե այս անգամ ևս» հարցին նախագահականին մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրները պատասխանեցին՝ ոչ: Աչքները երևի վախեցած է. Սերժ Սարգսյանը գնացել էր մի Հայաստանից, վերադարձավ մեկ այլ Հայաստան՝ նրան կազմ-պատրաստ սպասում էր Լևոն Տեր-Պետրոպանը՝ որպես իրական այլընտրանք: Նոյեմբերին Սարգսյանը կայցելի միայն Ֆրանսիա: Չնայած ասում են՝ այցը պարիտետային է. այս օրերին Ֆրանսիայում էր Հեյդար Ալիևը: Լավատեղյակները պնդում են, որ այցը կունենա շատ հետաքրքիր դետալ, ինչի մասին նախօրոք չեն ուզում խոսել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին