«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին Մոսկվա մեկնած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կայացրել է իր որոշումը. նա չի մասնակցելու 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Թեև շատ քաղաքական ուժեր նրա մասնակցությունը չէին բացառում, տարաբնույթ վերլուծություններ էին անում Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն երկրորդ նախագահի մերձավորները պնդում են, որ Քոչարյանն առայժմ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի:
Թերթը փորձեց լուրը ճշտել Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, ավանդույթի համաձայն, անպատասխան թողեց զանգերը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին