«Ժողովուրդ». Բաղդասարովը վաճառում է նաև «Միկացեմենտ»–ը
Հայկական Մամուլ
«Միկա» և «Արմավիա» ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլև հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում:
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի մրցակցությանը, որոշել է վաճառել նաև իր «Միկացեմենտ»-ը, սակայն գնորդ չկա: Դե իսկ «Արմավիա»-ի հետ կապված խնդիրները տևական ժամանակ է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ու խնդիրը հասավ իր «տրամաբանական ավարտին», ամենայն հավանականությամբ, իտալական ինչ-որ ընկերություն կգնի «Արմավիա»-ն:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Արմավիա»-ի իրական գնորդը, սակայն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որից ունեցած դժգոհությունների առիթով Բաղդասարովը զրուցել է Ս. Սարգսյանի հետ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին