«Հրապարակ». Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է լինելու հենց Քոչարյանին
Հայկական Մամուլ
Երկրորդ նախագահին մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ գլխավոր դատախազի` Օսկանյանի անձեռնմխելիության հարցով միջնորդությունն ու պառլամենտի համաձայնությունը, ապա և Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է լինելու հենց Քոչարյանին, որն Օսկանյանի հարցում ապահաշվարկ թույլ տվեց` մտածելով, որ հնարավոր է մորմոնների հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դառնա ԱՄՆ նախագահ, ինչը փորձագետներն անհնար են համարում, մյուս կողմից էլ` նրա հարաբերությունները վատացան Ռուսաստանի հետ: Օսկանյանի` քաղաքականությունից դուրս գալով, Քոչարյանի ձեռքերը կազատվեն, ԲՀԿ-ն ամբողջապես կվերադառնա ռուսական օրիենտացիոն դաշտ, Ռուսաստանն էլ կհասկանա, թե ի վերջո ում է Հայաստանում «նշանակում» որպես Բիձինա Իվանաշվիլի:
Սա է պատճառը, որ Քոչարյանը մինչև հիմա որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Օսկանյանի նկատմամբ «հարուցված» գործի առնչությամբ` փորձելով ապացուցել, որ իրենք անվերապահորեն կողմնորոշված են դեպի Ռուսաստան, ինչն էլ, ի դեպ, պահանջում է Ռուսաստանը թե՛ Հայաստանի իշխանություններից, թե՛ ընդդիմությունից և թե՛ ԲՀԿ-ից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին