Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ
ԱրցախԱդրբեջանցիներն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, 12։00-ի սահմաններում կրակ են բացել Կարմիր շուկայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր շուկայի բնակիչներից մեկը։
«Ադրբեջանցիներն են սկսել կրակել փոքր տրամաչափի զենքերով, մերոնք պատասխան են տվել, մոտավորապես 10 րոպե են տևել կրակոցները, որից հետո դադարել է։ Գյուղի և տների ուղղությամբ չեն կրակել, ոչ ոք չի տուժել»,- նշեց Կարմիր շուկայի բնակիչը։
Նշենք, որ քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ լսվում են կրակոցների ձայները։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)