«Պրոխորովը տիկնիկ չէ, նա պարկեշտ մարդ է». Բ. Բերեզովսկի
Աշխարհ
Այսօր ռուս միլիարդատեր Բորիս Բերեզովսկին, ով արդեն մի քանի տարի է Ռուսաստանի իշխանությունների կողմից հետախուզման մեջ է գտնվում, այսօր «Комсомолская Правда»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ ինքը մյուս տարի գարնանը վերադառնալու է Ռուսաստան: Սակայն վերջինս ավելացրել է, որ ինքը կվերադառնա Ռուսաստան միայն այն դեպքում, երբ որ գլխավոր դատախազությունը կասեցնի իր դեմ մեղադրանքները:
Լրագրողի հարցին թե ինչես եք վերաբերում ռուս միլիարդատեր Պրոխորովի` նախագահի թեկնածու առաջադրվելուն և արդյոք դա «Կրեմլի պրոեկտը չէ». Բերեզեվսկին պատասխանել է, որ ինքը չի կարծում, որ Պրոխորովը թելադրվում է Կրեմլի կողմից և նշել է, որ «Պրոխորովը տիկնիկ չէ, նա պարկեշտ մարդ է»։
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին, այժմ բնակվում է Լոնդոնում և հետախուզման մեջ է գտնվում Ռուսաստանի իշխանությունների կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ