Նեպալում ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են
Աշխարհ
Նեպալում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, բոլոր 19 ուղևորները զոհվել են. հաղորդում է Agence France-Presse-ը։ Զոհվածներից 16-ը ինքնաթիռի ուղևորներ էին (12-ը այլ երկրների քաղաքացիներ), 3-ը՝ անձնակազմի անդամ։
Ավիավթարը տեղի է ունեցել Կատմանդու օդանավակայանի մոտ։ «Sita Air» ավիաընկերության ինքնաթիռը, որ թռչում էր դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Լուկլա քաղաք, օդ բարձրանալուց քիչ անց ընկել է, այրվել։ Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է մարել կրակը, սակայն փրկել որևէ մեկին չի հաջողվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2012-ի մայիսին, Նեպալում վթարի էր ենթարկվել «Agri Air» ավիաընկերության ինքնաթիռը զոհվել էր 15 մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ