Նեթանյահուն կոչ է արել ՄԱԿ-ին կանգնեցնել Իրանին, քանի դեռ ուշ չէ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանը «կարմիր գիծ անկացնել» և որոշում կայացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Նեթանյահուն նախազգուշացրել է, որ շատ քիչ ժամանակ է մնացել, մինչև Իրանը կստանա բավարար քանակությամբ ուրան՝ միջուկային ռումբ ստեղծելու համար:
Իսրայելը և Արևմուտքը կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում, մինչդեռ Իրանի կառավարությունը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։
Ըստ Իսրայելի վարչապետի՝ Իրանը կարող է միջուկային ռումբ ստեղծելու համար բավարար քանակությամբ ուրան հարստացնել հաջորդ տարվա կեսերին: Միջազգային հանրությունը չպետք է դա թույլ տա. ընդգծել է Նեթանյահուն։ Նրա կարծիքով՝ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտը 90% պետք է դառնա այն «կարմիր գիծը», որի հատման դեպքում միջազգային հանրությունը կոշտ արձագանք կտա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ