Ֆրանսիան կվտարի երկրից իր անվտանգությանը սպառնացող մուսուլմաններին
Աշխարհ
Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալը նախօրեին Ստրասբուրգում Ֆրանսիայի ամենամեծ մզկիթի բացման արարողությանը հայտարարել է, որ պատրսատ է երկրից վտարել ցանկացած օտարազգի քաղաքացու, որը կսպառնա պետության անվտանգությանը հանուն իսլամի:
«Ես առանց վարանելու կվտարեմ երկրից այն օտարազգիներին, որոնք չեն հարգում մեր արժեքները»,-հայտարարել է Վալը և հավելել, որ ֆրանսիական իշխանությունները անզիջում են լինելու «Հանրապետությանը մարտահրավեր նետող» սալաֆիների նկատմամբ. հայտնում է BBC-ն:
Վալը նշել է նաև, որ ազգայնականությունն ու արմատականությունը բնորոշ չեն իսլամին, իսկ նրանք, ովքեր ատելության կրոն են քարոզում, տեղ չունեն Ֆրանսիայում: «Նրանք, ովքեր ապրում են մեր տարածքում, սակայն չեն հարգում մեր արժեքները, չեն կարող մնալ այստեղ»:
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի՝ մուսուլմանների ֆիլմի հանդեպ ցուցաբերած չափավոր վերաբերմունքի համար:
Ստրասբուրգի նոր մեծ մզկիթը հաշվարկված է 1200 մարդու համար և համարվում է Ֆրանսիայում մեծագույն մզկիթը: Մզկիթի կառուցումը պետությանն արժեցել է 10.5 մլն եվրո:
Ֆրանսիայի մուսուլմանական համայնքում հաշվվում է մոտ 5 մլն մարդ: Երկրի իշխանությունները նախկինում վտարում էին բռնություն քարոզող ծայրահեղականներին: Դեպորտի ենթարկված մի շարք իսլամիստներ իրենց երկրներում կանգնել են դատարանի առջև:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ