Չավեսին նվիրած շնիկին անուն են դրել
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը անուն է հորինել շնիկի համար, որը նրան նվիրել է Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնույմ է Риа Новости-ն, շնիկը կոչվելու է Էլ Ռուսո, այսինքն՝ Ռուս:
«Շատ լավ շնիկ է, շատ գեղեցիկ»,-վենեսուելացի նախագահին մեջբերում է AFP-ն:
«Роснефть»-ի նախագահ Իգոր Սեչինը Չավեսին է հանձնել երեք ամսական սև տարյեր տեսակի շնիկին, որի տեսակն Ուգո Չավեսն արդեն հասցրել է ուսումնասիրել :
Սև ռուսական տարյերին ոչ պաշտոնապես անվանում են «Ստալինի շուն», քանի որ նրա տեսակը 1940-50-ական թթ. բուծվել է ԽՍՀՄ-ում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ