ԵԱՀԿ Մինսկի խումբ. Երևանն ու Բաքուն պատրաստ են բանակցությունների շարունակմանը
Հայաստան
Մինսկի խմբի համանախագահներն անհանգստացած են վերջին ամիսներինղարաբաղյան հիմնախնդրի շուրջ աճի բացակայության փաստով: Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից:
Համաձայն այդ աղբյուրի՝ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անժեյ Կասպրշիկը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, երկու երկրների նախարարները հայտարարել են հարցի խաղաղ կարգավորման և բանակցությունների շարունակման պատրաստակամության մասին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի