Մոսկվայում էլ «Հայկական գրքի տուն» կբացվի
Գիտություն և Մշակույթ
Ամիսներ առաջ Երևանում՝ Մաշտոցի պողոտայում, բացվեց «Ռուսական գրքի տունը», իսկ այժմ, ԱՊՀ երիտասարդական միության մամուլի կենտրոնի հաղորդմամբ, նմանատիպ գործառույթներով կենտրոն է բացվելու Մոսկվայում։
Դեկտեմբերի կեսերին Մոսկվայի Բասմաննայա 19 հասցեում կսկսի գործել «Հայկական գրքի տունը»։ Երկու կենտրոնների միջև հաստատվելու է սերտ համագործակցություն, ինչը հնարավորություն է տալու մեծացնել հայ և ռուս ժողովուրդների կապն ու տեղեկացվածությունը միմյանց մասին։
«Հայկական գրքի տունը» նաև մշակութային և հասարակական կենտրոն է լինելու։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում