Բարձրացվել է Պաղեստինի դրոշը
Աշխարհ
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի դիմաց, բարձրացվել է Պաղեստինի դրոշը։ Հիշեցնենք, որ Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է դարձել այս տարվա հոկտեմբերի 31-ին՝ ստանալով անդամ երկրներից 107-ի աջակցությունը և 14 երկրի «դեմ» ձայները։
Դրոշի բարձրացման արարողության ընթացքում հնչել է նաև Պաղեստինի հիմնը, ներկա են գտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը։
Լուրը հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ