ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել
ՀայաստանHraparak.am -ի տեղեկություններով՝ մի քանի րոպե առաջ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։
Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Մնում է հասկանալ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը ինչու են շտապում այս հարցում, անգամ Նոր տարվա նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Փորձեցինք կապվել ԳՇ հասարակայնության և լրատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Մեզ հաջողվեց կապ հաստատել ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանի հետ։ Նա ասաց, որ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է, սակայն չկարողացանք պարզել, թե ՌԴ պատվիրակության ժամանումն ինչքանով է առնչվում ոչ միայն ՊՆ գործառույթներին, այլ նաև պետական գաղտնիքին։