Ռուսաստանը Ասադին ապաստան չի տրամադրի նրա հրաժարականի դեպքում
Ռուսաստան
Ռուսաստանը ապաստան չի տրամադրի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին նրա հրաժարականի դեպքում և ոչ էլ կոչ է անելու նրան հեռանալ. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ո՛չ, մենք չենք տրամադրելու նրան ապաստան»,-ասել է Լավրովը ամերիկացի հեռուստալրագրող Չարլի Ռոուզուին՝ ի պատասխան նրա այն հարցին, թե Ասադի հրաժարականի դեպքում Ռուսաստանը նրան ապաստան կտրամադրի, թե՝ ոչ: «Ինչպես ես նշել եմ, Ասադը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող այլ պետությունների բարեկամն էր». մեջբերում է Լավրովին է Интерфакс-ը:
Նա նշել է, որ եթե Ասադը որոշի հեռանալ իշխանությունից, դա կլինի նրա որոշումը: «Մենք չենք ասելու նրան, որ հեռանա ոչ այն պատճառով, որ գտնում ենք, թե նա անփոխարինելի է, ոչ մի դեպում: Մեզ համար նշանակություն չունի, թե ով կարող է ղեկավարել Սիրիան, քանի դեռ այն ժողովրդավար է և ապահով ազգային և կրոնական փոքրամասնություների համար»,-ընդգծել է նախարարը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել