Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ. Ռաիսին` Էրդողանին
Իրան
Մենք պնդում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների ներսում եւ տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, գրել է Mehr-ը։
«Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական միջոցը երկրների ինքնիշխանությունը հարգելն է, եւ հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության փայլուն պատմությունը՝ մենք ողջունում ենք բոլոր երկրների համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Ռաիսին։
Կարեւորելով Թեհրան-Անկարա հարաբերությունները տնտեսական եւ առեւտրային ոլորտներում՝ նա նշել է, որ «շուտով Թեհրանում համատեղ հանդիպման անցկացմամբ համագործակցության զարգացումը նոր փուլ կմտնի»։
Էրդողանը եւս ընդգծել է Թեհրանի եւ Անկարայի միջեւ համատեղ հանդիպումների անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ «Թեհրան կատարելիք իր այցից հետո երկու երկրների հարաբերությունները նոր փուլ կմտնեն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան