Լոպեսը ձայնակցել է փողոցային երաժիշտներին
Աշխարհ
Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ համերգներով ներկայացել է Բելառուսում։ Նա այնտեղ չի կարողացել անտարբեր անցնել տեղի փողոցային երաժիշտների կողքից։
Երբ երգչուհին ավտոմեքենայից դուրս է եկել իր մոր, տղայի և իր օգնականների ուղեկցությամբ, իրեն մոտեցել են երաժիշտներ, ովքեր Լոպեսի երգերից մեկը ներկայացրել են հետաքրքիր մշակմամբ։
Երգչուհին ակնհայտորեն հետաքրքրվել է ելույթով և անգամ որոշ ժամանակ անց ճանաչել իր հիթը՝ փողոցային երաժիշտների կատարմամբ։
Լոպեսն այնքան է զարմացել փողոցային այդ շոուից, որ երաժիշտներին հրաշք է անվանել։ Նա անգամ համբուրել է տղաներին և լուսանկարվել նրանց հետ։
Գրում է glamurchik.tochka.net–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ