Հայաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունը ձմեռային հանգստի համար
ՀայաստանԱյս տարի ձմեռային ամիսներին հանգստի համար ռուս զբոսաշրջիկներն ավելի հաճախ են ընտրում Հայաստանը, Թաիլանդը, Թուրքիան, Ադրբեջանը և Շրի Լանկան: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով «Յանդեքս» որոնման համակարգի և ավիատոմսերի ամրագրման տվյալների ուսումնասիրությունը:
Վիետնամն ու Ինդոնեզիան իրենց դիրքերը կորցրել են նվազ հասանելիության պատճառով՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Նշվում է, որ հեռավար աշխատանքի շնորհիվ շատերն են նախընտրում ձմեռային հանգիստն անցկացնել տաք երկրներում, որոնց թվում առաջատարը Հայաստանն է: Ամենից շատ նախընտրելի քաղաքներն են Երևանը, Փհուկետը, Բաքուն, Կոլոմբոն և Ստամբուլը:
Ամենից մատչելի ավիաչվերթներն այս շրջանում դեպի Հայաստան և Թուրքիա ուղղություններով են իրականացվում: