Հարավային Կորեայի քիմիական գործարանում պայթյուն է հնչել
Աշխարհ
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, Կումի քաղաքի արդյունաբերական շրջանում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է հնչել։ Չորս մարդ զոհվել է, ութը ծանր վիրավորվել են. հայտնում է MIGnews.com-ը։
Գործարանը, որը տեղակայված է մայրաքաղաք Սեուլից 200 կմ հեռավորության վրա, արտադրում է հեռուստացույցների և այլ էլեկտրոնային սարքերի մասնիկներ։
Պայթյունի պատճառները պարզել դեռևս չի հաջողվել, կատարվում են հետաքննական աշխատանքներ։
Մոտական տների շատ բնակիչների համար ևս բժշկական օգնության կարիք է զգացվել, քանի որ նրանք շնչել են արտանետված թունավոր գազի գոլորշին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ