Երիտասարդ Մոնա Լիզայի կտավը ևս պատկանում է Դա Վինչիի վրձնին
Աշխարհ
Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավի՝ «Մոնա Լիզայի» նմանօրինակը, որ գտել էին Շվեյցիարիայում և որում Մոնա Լիզան ավելի երիտասարդ տեսք փորձագետների կողմից ուսումնասիրվեց, ինչի արդյունքում պարզվեց, որ այն ևս պատկանում է Լեոնարդոյի վրձնին։
Երեկ Ժնևում կայացած մամլո ասուլիսում փորձագետները ներկայացրել են 35 տարվա ուսունասիրության արդյունքում հայտնաբերած փաստեր, որոնք ապացուցում են, որ երիտասարդ Մոնա Լիզայի կտավն իսկապես նկարվել է հայտնի Մոնա Լիզայի կտավից մոտավորապես 10 տարի առաջ՝ 1503 թվականին։
Փորձաքննության արդյունքում պարզ է դարձել նաև, որ նկարն արված է ձախ ձեռքով, իսկ Լեոնարդոն ձախլիկ է եղել։ Նկարի այս տարբերակն արված է ոչ թե կտավի, այլ փայտի վրա։
Հայտնում է «Комсомольская правда»- ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ