«Հայկական ժամանակ». Վերահսկիչ պալատն Աբովյանում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երկար ժամանակ մամուլում շրջող լուրերն այն մասին, թե Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Աբովյանի քաղաքապետարանում, երեկ ի վերջո հաստատվեցին: Քաղաքապետն այստեղ Կարո Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան:
Աբովյանում և ընդհանրապես Կոտայքի մարզում ՎՊ-ի ստուգումները պլանավորվել էին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրացման ամենաթեժ պահին: Այս ընթացքում ՎՊ-ն և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնապես հերքում էին, որ Աբովյանի քաղաքապետարանում ստուգումներ են ընթանում: Երեկ պալատի մամուլի ծառայությունից մեզ պաշտոնապես հայտնեցին, որ ՎՊ նախագահի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Աբովյանի, Հրազդանի և Եղվարդի քաղաքապետարանում ստուգումներ են իրականացվելու: «Աբովյանում այս պահին ստուգումներն ընթացքի մեջ են»,- հայտնեցին Վերահսկիչ պալատից»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել