ԱՄՆ-ը տարհանում է իր դիվանագետներին Տրիպոլիից և Բենղազիից
Աշխարհ
ԱՄՆ-ի իշխանությունները տարհանել են իրենց դիվանագետներին Լիբիայի Բենղազի և Տրիպոլի քաղաքներից:
ԱՄՆ-ը նման քայլի է դիմել ուրբաթօրյա ավանդական աղոթքին հաջորդող սպասվելիք բողոքի ցույցերի հետևանքներից խուսափելու համար: Դիվանագիտական աշխատակիցների քանակի ժամանակավոր կրճատումը կատարվում է անվտանգության նկատառումներից ելնելով: «Հաջորդ շաբաթվա սկզբից մենք իրավիճակի վերլուծություն կկազմակերպենք աշխատակիցներին հնարավորինս արագ վերադարձնելու ուղղությամբ»,-հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
Անցյալ շաբաթ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, փակել են իրենց դեսպանատները մահմեդական մի շարք երկրներում ուրբաթօրյա աղոթքին հաջորդող սպասվելիք անկարգությունների նախաշեմին:
Հիշեցնենք, որ իսլամական երկրներում սկիզբ առած բողոքի ալիքի հիմքում, որը տարածվել էր նաև Եվրոպայում, ընկած է համացանցում հայտնված հակաիսլամական «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)