Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 

Հայաստանում զբոսաշրջությունը կարող է մի քանի անգամ մեծանալ․ Նախագահը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ

Տեսանյութեր

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանին ողջունել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Կատարի
հայոց թեմի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Պողոս վարդապետ Թինքճյանը:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-կատարական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նշելով, որ Կատարի Պետությունում Հայաստանի դեսպանատունը բացվել է Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին և ասել, որ դա բարեկամության առանձնահատուկ քայլ է։ «Պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն»,- ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով իր աշխատանքային այցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս այցելության ընթացքում հանդիպեցի էմիրին, Էմիր հորը, շեյխուհի Մոզային և այլ պաշտոնատար անձանց: Նրանք կրկին հաստատեցին իրենց ջերմ վերաբերմունքը մեր պետության և ժողովրդի նկատմամբ ու համագործակցելու պատրաստակամությունը:

Այդ համագործակցությունը տարբեր ուղղություններով ենք ենթադրում, նախ և առաջ՝ մշակույթի և կրթության ոլորտում: Խոսքը «Կատարի հիմնադրամի» մասին է: Հիմնադրամի և շեյխուհի Մոզայի հետ մասնավորապես խոսեցինք ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական համակարգերի ու ստարտափերի համագործակցության մասին: Շեյխուհի Մոզան տարիներ առաջ մեկ օրով Հայաստանում է եղել, շատ տպավորված է և մտադիր է վերստին այցելել։

Կան ծրագրեր, որոնք վերաբերում են Հայաստան-Կատար տնտեսական հարաբերություններին: Դրանք կարող են լինել, օրինակ, զբոսաշրջային ոլորտում, որտեղ Կատարը հսկայական ներուժ ունի: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին: Ցավոք սրտի, այդ ներուժը ևս իրացված չէ: Հայաստանում զբոսաշրջությունը սկզբունքորեն կարող է մի քանի անգամ մեծանալ, և դա կարող է հսկայական ներդրում բերել մեր երկրին: Էական է նաև համագործակցությունն արդեն պետական մակարդակով ինստիտուտների միջև՝ էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Շատ էական եմ համարում Կատարի պետական ինստիտուտների, Qatar Investment Authority-ի հետաքրքրությունը և ուշադրությունը Հայաստանի հանդեպ որպես ներդրումային երկիր:

Ես բազմաթիվ այցեր եմ ունեցել ոչ միայն այս երկիր, այլև ԱՄԷ, իսկ վերջերս առաջին անգամ ՀՀ պետական բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Սաուդյան Արաբիա՝ երկիր, որի հետ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել: Եվ ես ուրախ եմ ասել, որ այդ այցելությամբ և իմ հանդիպումներով արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հարաբերություններ ստեղծվեցին: Այնտեղ էլ նույն ջերմ վերաբերմունքը տեսա: 30 տարի դիվանագիտական հարաբերություն չունենք, իսկ երկրի ղեկավարն ամենաջերմ խոսքերն է ասում մեր ժողովրդի մասին:

Մենք պարտավոր ենք առաջ գնալ, դա կյանքի տրամաբանությունն է: Հայերիս ամենամեծ արժեքներից մեկը գոյատևման շատ ուժեղ զգացողությունն է։ Եթե կարողացել ենք գոյատևել Մեծ եղեռնից հետո, կարողացել ենք վերականգնվել, աշխարհի տարբեր կենտրոններում՝ Կատարից մինչև Լոս Անջելես, Բուենոս Այրես, Մոսկվա, մեզ վերագտնել, հեռավոր Սիբիրի քաղաքներում եկեղեցի ու դպրոց կառուցել, հայ մնալ, ուրեմն ունակ ենք, ապագային նայել, վերականգնվել և առաջ գնալ:

Այս պարտությունը ցավալի է, ողբերգական է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր կորցրեցինք, ունենք գերության մեջ տղաներ և պետք է ամեն ինչ անենք, որ նրանց վերադարձնենք, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մեր ընտանիքի անդամ է: Բայց նաև պետք է ապագայի մասին մտածենք: Եթե այսօր չմտածենք, հետո ավելի մեծ դժվարության ենք հանդիպելու:

Եթե կարողանանք ունենալ հստակ տեսլական, ծրագիր, կարգապահություն, նվիրվածություն, ազգովի միանանք, վստահ եմ, այս վիճակից դուրս կգանք: Մեր ժողովրդի անցյալն ապացուցում է, որ մենք ունենք բոլոր բարձրագույն արժեքները, որպեսզի դուրս գանք այս վիճակից և մտածենք հետագա հաղթանակների մասին՝ տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Ամենադիտված