Ամերիկացի 25-ամյա երաժիշտը մահացել է խորհրդավոր հանգամանքներում
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի 25-ամյա երաժիշտ Չարլզ Ինգալսը, ով ավելի հայտնի է CharlestheFirst բեմական անունով, մահացել է խորհրդավոր հանգամանքներում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ինգալսին մահացած են գտել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի իր հյուրանոցային համարում: Ոստիկանությունը նախապես նշել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ներկայում սպասվում են դիահերձման և թունաբանական հետազոտություններ:
Չարլզ Ինգալսը Կալիֆոռնիայում բնակվող էլեկտրոնային երաժշտության կոմպոզիտոր և պրոդյուսեր էր: Նա EDM կոլեկտիվի երեք անդամներից մեկն էր` Lab Group անունով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)