Ադրբեջանցիները Սոթքի՝ բռնազավթված դիրքերում ճանապարհներն են բարելավում․ էքսկավատոր է աշխատում․ «Փաստինֆո»
ՀայաստանՀայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար իրավիճակը լարվում է։ Նախօրեին՝ կեսօրից, Գեղարքունիքում ծավալված փոխհրաձգության հետևանքով, հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ վիրավոր։
Կրակոցները հատկապես ինտենսիվ են եղել Սոթքում։ Ըստ բնակիչների` սահմանին ադրբեջանցիները շինաշխատանքներ են անում, ճանապարհ բացում։
Սոթքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դիրքերում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցիները, շինաշխատանքներ են կատարում: Մասնավորապես անզեն աչքով նկատելի է, որ ճանապարհ են բացում։
«Այսօր, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել։ Դիրքերում փոփոխություններ չեն եղել, բայց ճանապարհներ են բացում, դա անզեն աչքով էլ նկատելի է։ Իրենց դիրքերի ճանապարհներն են բարելավում, երևի պատրաստվում են ձմռանը։ Առաջ չէինք նկատել նման բան, հիմա նկատում ենք, տեսանելի է, որ էքսկավատոր է աշխատում։ Դա ճանապարհ է, որի վրա մի քանի օր է՝ աշխատում են, սարքում են, որ հեշտ անցնեն ձմռանը»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: