2022 թվականը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է Սփյուռքի տարի
Հայաստան2022 թվականը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել է Սփյուռքի տարի:Նա այս մասին հայտնել է երեկ երիտասարդների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Սփյուռքի տարին ես կհամարեմ հրամայական, որպեսզի մեր ժողովրդի զավակաները, բոլորը, ամեն տեղ այս մաիսն մտածեն, թե ինչես կարող ենք Սփյուռքը վերակազմակերպել: Մեր բոլոր գաղութները, կազմակերպությունները վերակազմակերպման կարիք ունեն, մեր մտածումները կաղապարված են, զմռսված են, դրանք պետք է թարմանան, մեր գործելակերպը պետք է փոխվի, որպեսզի կարողանանք հայ պահել այս ժամանակների մեջ: ժամանակներըտ փոխվել են, բայց մենք չպետք է փոխվենք»,- շեշտել է նա: