Սոբչակը նախանձում է Քրիստինա Օրբակայտեին
Աշխարհ
Քսենիա Սոբչակը, տեսնելով Քրիստինա Օրբակայտեի ամուսնուն, չի կարողացել զսպել իրեն և այդ մասին գրառում է արել Twitter-ի իր էջում։
Դա տեղի է ունեցել համերգներից մեկի ժամանակ կուլիսներում։
Հաղորդավարուհին անգամ լուսանկարել է Միխայելին այն ժամանակ, երբ նա սպասելիս է եղել իր կնոջ ելույթի ավարտին։
«Քրիստինա Օրբակայտեի հոգատար ամուսինը՝ Միշան, բոլոր շրջագայությունների ընթացքում ուղեկցում է նրան և սպասում մինչև ելույթի ավարտը։ Երազա՛նք» ,- ահա այսպիսի բովանդակությամբ գրառում է արել Սոբչակն իր Twitter-ում։
Օրբակայտեի ամուսինը բեմից հեռու մարդ է, նա ԱՄՆ-ում գործող ատամնաբուժարանի սեփականատեր է: Այս տարվա մարտ ամսին զույգը դուստր ունեցավ։
Հիշեցնենք, որ Սոբչակն հիմա հանդիպում է Իլյա Յաշինինի հետ։ Եվ երազում է, որ իր ընտրյալը միշտ իր հետ լինի, ինչը Յաշայի մոտ կարծես թե չի ստացվում։
Այս մասին թույլ է տալիս ենթադրել Քսենյաի Twitter-ի իր էջի գրառումներից մեկը, երբ նա բողոքել էր, որ իրեն միայնակ է զգում և բավականին հաճախ է սկսել մտածել ընտանիքի մասին։
Հայտնում է news.guru.ua–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ