Մոսկվայի առաջարկը Իրանին
Աշխարհ
Մոսկվան Իրանին առաջարկում է հոկտեմբերին տնօրենների մակարդակով քաղաքական հանդիպում անցկացնել «վեցնյակի» հետ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք այդպիսի հանդիպում առաջարկում ենք անցկացնել հոկտեմբերին»,- նշել է նա՝ չպարզաբանելով հանդիպման վայրը։ «Այժմ հստակ պատկերացում չկա, որ այդ հանդիպումը հնարավոր կլինի իրականացնել այդ ժամանակահատվածներում»,-նշել է բարձրաստիճան պաշտոնյան։
Ռյաբկովի խոսքերով՝ Մոսկվան հույս ունի, որ Իրանին հարված կհասցնեն ո՛չ այս տարի, ո՛չ էլ մյուս տարի. «Ցանկացած ռազմական գործողություն կարող է քանդել բանակցությունների միջոցով հարցը լուծելու բոլոր հույսերը»,- ընդգծել է ՌԴ Արտաքին գործերի նախարարը։ Նա նաև նշել է, որ ցանկացած երկրի կողմից Իրանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները խանգարում և բացասական կերպով են անդրադառնում հարցը բանակցությունների միջոցով լուծելու վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ